ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են արգելել Պատմության ինստիտուտի տնօրենի մուտքը Վրաստան, և ինչպես արգելքը հանվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Պատմության իստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի` Վրաստան մուտքի հետ կապված հարցը վերջնականապես լուծվել է: Ինստիտուտի տնօրենը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ արդեն իրեն պաշտոնապես տեղեկացրել են, որ խնդիրը տեխնիկական բնույթ է կրել: «Շնորհիվ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի` խնդիրը շատ արագ կարգավորվեց: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շատ ակտիվ աշխատում էր այդ ուղղությամբ Վրաստանի հետ, ու արդեն ինձ տեղեկացրել են, որ պատճառը տեխնիկական է եղել, հարցը կարգավորված է, ես ազատ կարող եմ մուտք ու ելք ունենալ Վրաստան»,- հայտարարեց Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Վրաստանի սահմանին արգելել էին ջավախքցի ակադեմիկոսի մուտքը երկիր՝ պատճառաբանելով, թե անցանկալի կերպար է: Պատվիրակության կազմում էր եղել նաեւ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որն անմիջապես հեռախոսազանգով կապվել էր ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի հետ՝ ներկայացնելով խնդիրը, եւ նախարարը դեսպանի միջոցով օպերատիվ կերպով կարողացավ այնպես կազմակերպել, որ Մելքոնյանը կարողացավ տրանզիտ կարգով Վրաստանով հասնել Հայաստան: Եւ հիմա, պարզվում է, հարցը վերջնականապես կարգավորված է:




Լրահոս