«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավար Վիգեն Ավետիսյանն այդ պաշտոնում նշանակվելուց հետո չի կարողանում հաշտվել նախկին ղեկավար Եղիշե Տերտերյանի կողմից նշանակված կադրերի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչությունների պետերը հիմա անորոշ վիճակում են, չգիտեն, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց: Որոշ տեղեկություններով` այս ընթացքում 4-5 աշխատող է ազատվել աշխատանքից:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Ավետիսյանը նախկին ղեկավարի օրոք աշխատանքի ընդունվածներին այնպիսի հանձնարարականներ է տալիս, որ չեն կարողանում դա կատարել, եւ ապա նկատողություն է տալիս: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց տեսչական մարմնի իրազեկման եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանի հետ: «Աշխատանքից ազատման վերաբերյալ կարող եմ ասել, որ մարդիկ իրենց սեփական դիմումի համաձայն են ազատվել աշխատանքից», – նշեց նա»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում