Ինչպես հայտնի է` «Ժառանգության» գրասենյակում այսօր տեղի է ունեցել «Ժառանգություն»-ՀՅԴ քաղաքական հանդիպումը։ Ըստ «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության, հանդիպմանը «Ժառանգություն»-ից մասնակցել են կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, Գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանը, Գագիկ Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը և Արմենուհի Կյուրեղյանը:
Հանդիպման շուրջ այսօր զրուցել ենք «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հետ: Նա մանրամասներ ներկայացրեց հանդիպումից: Կուսակցության նախագահից հետաքրքրվեցինք, ինչու որոշեցին հանդիպել ՀՅԴ-ին և արդյոք ապագայում կհանդիպեն նաև ՀՀԿ-ին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան