Օսիպյանն Իջևանում հայտարարություն արեց․ վիճակը շարունակում է լարված մնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջևանում երեկվանից լարված իրավիճակ է տիրում: Առավոտից կրքերը չեն հանդարտվում, այնտեղ են նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետը  հանդիպում է ունեցել Տավուշի մարզպետարանի հարակից տարածքում բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների հետ:

«Այլևս որևէ մեկին մենք թույլ չենք տալու, որ անօրինական գործողություններ կատարեն, մտնեն անտառ»,- հայտարարել է Օսիպյանը, որին ի պատասխան բողոքող երիտասարդներից մեկը հայտարարել է, որ իրենք էլ են ցանկանում օրինական ճանապարհով գումար վաստակել, և եթե աշխատանքի առաջարկ արվի իրենց, կհամաձայնեն:

Ցուցարարներից մեկի հարցին, թե ձերբակալվածների ճակատագիրն ինչ է լինելու, ոստիկանապետը պատասխանել է, որ հարուցված է քրեկան գործ՝ խուլիգանության հատկանիշներով, և ընթանում է նախաքննություն: Դրանից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ձերբակալվածներին սպասվում է այն, ինչ նախատեսում է օրենքը:




Լրահոս