Օրեր առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետ Միքայել Մինասյանը ազատվել է աշխատանքից: Արդարադատության նախարարությունից շտապել էին հերքել, թե Միքայել Մինասյանը ներկայումս արձակուրդում է գտնվում, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրա հրամանն արդեն ստորագրվել է:
Ի դեպ, ընդունված պրակտիկա է` արձակուրդ են ուղարկում, իսկ երբ տվյալ անձը արձակուրդից վերադառնում է, նրան հայտնում են, որ այլեւս չի աշխատում: Հավելենք, որ Միքայել Մինասյանը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հորեղբոր որդին է: