ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու մինչ այժմ չի բացայտվել Եռաբլուրի գողությունը. երբ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները. շիրմաքարերի վրա սեւ ներկ հիշեցնող նյութ էր լցված: ArmLur.am-ին կատարված սրբապղծությունից մանրամասներ էին հայտնի դարձել, ապա պաշտոնական տեղեկատվություն էր տրամադրել նաեւ ոստիկանությունը: Մասնավորապես` «Եռաբլուր»-ի պղծման գործով հայտնաբերել էին Գրետա Մնացականյանին, որը բացատրել էր, թե վերեւից (Բարձրյալը) իրեն ասել է` ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին, ինչը եւ արել է: Թե այլ ինչ մանրամասներ հայտնի կդառնան, ժամանակը ցույց կտա: Սակայն նկատենք, որ «Եռաբլուր»-ում տեղի ունեցածից հետո տեղեկություններ տարածվեցին, որ ենթադրյալ հանցագործները նման սրբապղծություն միայն «Եռաբլուր»-ում չեն կատարել, այլ որոշ գերազմանատներում եւս նման դեպքեր են բացահայտվել:

Սակայն, ըստ էության, դրանք չեն հայտնաբերվել, եւ միայն երեկվա դեպքից հետո ոստիկանությունը կարողացավ արագ կերպով հայտնաբերել կասկածյալին: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ին հերոս նահատակներից Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ որդու (ու ոչ միայն նրա) մեքենաները թալանելու դեպքը չորս ամիս անց դեռեւս բացահայտված չէ: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այդ ժամանակ անձնական հսկողության տակ էր վերցրել դեպքերի բացահայտման աշխատանքները, սակայն ամենաօպերատիվ կերպով բացահայտում ենթադրող հանցագործությունը չորս անց ամիս անց կրկին բացահայտված չէ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կրկին դիմել է ՀՀ քննչական կոմիտե` հասկանալու համար, թե գործով կան արդյոք մեղադրյալներ, կամ կոնկրետ անձինք խոստովանել են հանցանքը, թե ոչ:

Ի պատասխան` հայտնել են, որ այս քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա: Եվ չնայած երեկ ոստիկանությունն ու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ավելի օպերատիվ գործեցին, սակայն հենց ամենաթողությունն ու դանդաղկոտությունն է հաճախ նման իրավիճակների հանգեցնում եւ ծնում նոր հանցագործություններ:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս