ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով օրերս ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ձերբակալման վերաբերյալ ԱԱԾ-ին տվյալներ տրամադրելուն, նշել է, որ այդ հարցում աջակցել են փաստաթղթեր տրամադրելով:
«Ինչի՞ց նման բան եզրակացրիք։ Ֆինանսների նախարարությունում էլ է եղել։ ԱԱԾ-ի քննչական գործողություններ իրականացնող մարմինը հավանաբար շատ մեծ ծավալի աշխատանք է կատարել, ձեռք են բերել որոշակի փաստաթղթեր, այդ թվում՝ ՊԵԿ-ից։ Եվ այդ փաստաթղթերի, վկաների եւ տարբեր քննչական գործողությունների արդյունքում եկել է ինչ-որ եզրահանգման եւ մեղադրանք է առաջադրել։ Եթե դուք համարում եք փաստաթղթերը պահանջելը եւ մեր տրամադրելը աջակցություն է, ապա այո աջակցել ենք»,- ասաց Անանյանը։