![](https://armlur.am/wp-content/uploads/2019/09/Снимок.jpg)
Օգոստոսի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Գյումրի քաղաքի Մուշի 2-րդ թաղամասից, սառը զենք կրելու և պահելու կասկածանքով, ոստիկանության Մուշի բաժին են ներկայացրել նույն թաղամասի բնակիչ երկու անչափահասի, որոնցից մեկի մոտ եղել է ինքնաշեն կռփազենք, մյուսի ձեռքին` փայտե մահակ:
Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: