Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարն ամեն ինչ անում է աչքի ընկնելու համար․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին ոստիկանությունից մեզ հասած լուրերի համաձայն ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը ամեն ինչ անում է աչքի ընկնելու համար: Նույնիսկ ոստիկաններին հայտնել է, որ առաջիկայում ստուգումներ է սկսելու եւ նոր խստացումներ կլինեն:

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի այս քայլը բավականին խորը արմատներ ունի:
Խնդիրն այն Է, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: Վերջինս ասել է. «Երբ ես նշանակվեցի ոստիկանապետի առաջին տեղակալ, ես ասացի, որ իմ տեսակին բացառիկ հնարավորություն է ընձեռնվել մասնակցել իմ բալիկների եւ բոլորիս երեխաների վաղվա լավ երկրի կերտմանը»: Իսկ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Որպեսզի թերարժեքության ընկալումներ չառաջանան, թե ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, թ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի պարագայում, այն ժամանակաշրջանում, երբ մենք կարձանագրենք արդյունքների գոհացուցիչ լինելը երկուստեք, այս կարգավիճակը կունենա իր տրամաբանական շարունակությունը: Բայց փոխադարձաբար աշխատանքի արդյունքները պետք է մեզ բավարարեն»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս