ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրայր Թովմասյանի նախագիծը հասավ Աժ. ովքեր էին կողմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը, որը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ կարգապահական վարույթ սկսելուն: Ի վերջո, նախագիծը ստացավ դրական եզրակացություն և կքննարկվի դեկտեմբերի 1-ին մեկնարկող հերթական նստաշրջանի օրակարգում: Հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, թե իրենք կողմ կքվեարկեն, որպեսզի արդեն մնացած բոլոր հարցերի պատասխանները տա Սահմանադրական դատարանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանն էլ նշեց, թե իրենք խմբակցությունում ձեռնպահ կքվեարկեն, որպեսզի հետագայում հարցը քննարկեն խմբակցությունում և արդեն լիագումար նիստում կներկայացնեն իրենց տեսակետը:

Նշենք, որ նախագծում ներկայացված են այն չորս հիմքերը, որոնց պատճառով կարող է կարգապահական վարույթ հարուցվել Հրայր Թովմասյանի նկատմամբ:




Լրահոս