Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 20։30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացվել, որ «Մոսկվա-Գյումրի» չվերթի օդանավում իրավախախտ ուղևոր կա:
Տեղեկությունը ստուգելու ընթացքում պարզվել է, որ 41-ամյա ուղևորը խախտել է հասարակական կարգը, վիրավորել օդանավի անձնակազմին, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին և խանգարել է բնականոն աշխատանքը:
Ժամը 21։40-ին տղամարդը ներկայացվել է «Շիրակ» օդանավակայանի ոստիկանության գծային բաժանմունք:
Նախապատրաստվում են նյութեր: