«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստում անդրադարձել են 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող Աժ քննիչ հանձնաժողովի (նախագահ` Անդրանիկ Քոչարյան) աշխատանքին: Մեր տեղեկություններով` փորձել են հասկանալ, թե այդ հանձնաժողովն ինչ արդյունքներ ունի, եւ արդյոք նախատեսված 6-ամսյա ժամկետում աշխատանքները կկարողանան ավարտին հասցնել: Որոշել են նաեւ, որ հանձնաժողովի ղեկավարը յուրաքանչյուր ամիս հաշվետվություն պետք է ներկայացնի:
Ըստ մեր տեղեկությունների`Անդրանիկ Քոչարյանն ասել է, թե հնարավոր է չհասցնեն ավարտել եւ եւս վեց ամիս ժամանակ խնդրեն ԱԺ-ից: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է, թե ինչ վիճակ է ԱԺ մյուս` Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունության արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովում: Նախագահ Ծովինար Վարդանյանը դժվարացել է պատասխանել` 6-ամսյա ժամկետում կավարտեն, թե ոչ»: