«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ի՞նչ չարաշահումներ է արել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, եւ ի՞նչ տվյալներ է ձեռք բերել Քննչական կոմիտեն: Այս գործի հետ կապված «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ տեղեկություններ է պարզել: Կոմիտեն հիմնավորել է, որ Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը Երեւանի քաղաքապետարանի աճուրդով Թովմասյանն է ձեռք բերել, եւ գործն ուղարկվել է ՀՔԾ:
Քննչական կոմիտեի տվյալով` Հ. Թովմասյանի կալանավորված սանիկ Նորայր Փանոսյանը, որը 2011-2014թթ. Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետն է եղել, շուկայականից անհամեմատ ցածր գներով Երեւանի քաղաքապետարանից առքուվաճառքի պայմանագրերով հողատարածքներ է ձեռք բերել: Եւ, ըստ էության, նախաքննական մարմինը եկել է այն եզրահանգման, որ Փանոսյանը դրանք Հ. Թովմասյանի համար է ձեռք բերել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Քննչական կոմիտեում այս մասին կոնկրետ անձ Է ցուցմունք տվել: Նա իրավապահներին տեղեկացրել է, որ հանդիպել է Թովմասյանի հետ, եւ հենց Թովմասյանն է նրան ասել, որ նման տարածք ունի, ավելին` նույնիսկ ակնարկել է, թե կարող է վաճառել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։