Ուշագրավ զարգացումներ են սպասվում. ինչու են դատարանների նախագահները հանդիպել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարգում ուշագրավ զարգացումներ են սպասվում: Ըստ մեզ հասած տեղեկությունների` օրերս երեւանյան ռեստորաններից մեկում հավաքվել են ՀՀ դատարանների բոլոր նախագահները եւ մի հարց քննարկել:

Բարձրագույն դատական խորհրդի շուրջ հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Բանն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի ջրերը մի առվով չեն հոսում: Դատական համակարգում տարածված լուրերիհամաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանը` ի դեմս Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի, փորձում է ամեն ինչ անել եւ ապացուցել, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի կարող Վճռաբեկ դատարանի դատավորներին հրահանգավորել, եւ ավելին՝ նրանց կատարած գործողություներին էլ գնահատական տալ: Եվ, ահա, ըստ մեզ հասած լուրերի` այստեղից էլ սկսվել են ԲԴԽ-ի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի ներքին խմորումները:

Եվ, ահա, այդ տարաձայնությունները հարթելու նպատակով էլ օրերս Երվանդ Խունդկարյանը Երեւանում` Թումանյան փողոցում գտնվող «Տոսպիա» ռեստորանում, հավաք է կազմակերպել եւ ռեստորան է հրավիրել ՀՀ դատարանների բոլոր նախագահներին:

Ըստ դատական համակարգից մեզ հասած լուրերի` դատարանների նախագահներիհետ տարբեր հարցեր են քննարկվել, բայց հիմնական հարցը վերաբերել է նախագահների խորհրդի գործունեության վերականգմանը: Բանն այն է, որ նախկինում եղել է դատարանների նախագահների խորհուրդ, որը դատական համակարգում կատարված փոփոխություններիցհետո դադարեցրել է իրգործունեությունը: Եւ, ահա, ռեստորանում հավաքված դատարանների նախագահները քննարկել են այն հարցը, որ լավ կլինի` դատարանների նախագահների այդ խորհուրդը վերականգնի իր գործունեությունը:

Մարզային դատարանների նախագահներից մեզ հասած լուրերի համաձայն` դատարանների նախագահների հավաքի եւ, առհասարակ, դատարանների նախագահների խորհրդի վերականգնման նպատակը այն է, որստեղծվի այնպիսի մարմին, որը կկարողանա Բարձագույն դատական խորհրդին հակակշիռ լինել:

Ուստի դատելով իրավիճակից` չի բացառվում, որ դատարանների նախագահների խորհուրդը վերականգնվի, եւ այս հանգամանքով պայմանավորված` ԲԴԽ-ի հնարավոր գործողությունները կանխող մարմին դառնա: Ասել է թե` Վճռաբեկ դատարանը կռիվ է սկսել ԲԴԽ-ի դեմ:

«Ժողովուրդ» օրաթերթը նախ փորձեց զրուցել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին եւ հաղորդագրություններին:

Ինչեւէ, իրավիճակի վերաբերյալ զրուցեցինք Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ, որը հաստատեց, որ նախագահները հավաքվել են, եւ այդ հավաքին ներկա է եղել նաեւ ինքը:

-Պարո՛ն Վարդազարյան, դատարանների նախագահները հավաքվել են «Տոսպիա» ռեստորանում եւ քննարկել են մեկ հարց` վերականգնել դատարանների նախագահների խորհուրդը, որը հակակշիռ պետք է դառնա ԲԴԽ-ին:

-Ոչ միայն գիտեմ, այլնույնիսկ մասնակցել եւ նույնիսկողջունել եմ Խունդկարյանի նախաձեռնությունը` հավաքել դատարանների նախագահներին, որպեսզի բոլոր դատարանների նախագահները կարողանան միմյանց հետշփվել: Շատերը իրար ճանաչում են, բայց երբեք իրար հետչեն համագործակցել, որպեսզի կարողանան բարձրաձայնել համակարգում առկա խնդիրները, միասնական կարծիք ձեւավորվի բոլոր դատարանների նախագահների կողմից, նաեւ այդ հարցերը Բարձրագույն դատական խորհրդի առջեւ ներկայացնեն:

-Այսինքն` ըստ Ձեզ` այդ մարմնի վերականգնումը ընդդեմ ԲԴԽ-ի՞չի արվում: Ի վերջո, անցած տարի, երբ ԲԴԽ-ն քննում էր ՀՀ վճռաբեկ դատարանի բոլոր դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, դատավորները ծանր էին տարել, թե ով է ԲԴԽ-ն, որ իրենց պատասխանատվության կանչի, եւ հիմա ներքին խմորումները խորացել են:

-Մեկընդմիշտ պետք է հասկանալ մեկ պարզ ճշմարտություն, որ Բարձրագույն դատական խորհուրդ եւ դատական համակարգ դրանք հակամարտող կողմերչեն, դրանք իրար փոխլրացնող, պետության հիմքերը ամրապնդող մարմիններ են, եւ ասել,որ Խունդկարյանը նախաձեռնել է հավաքել դատարանների նախագահներին, որպեսզի հակակշիռ ստեղծի ԲԴԽ-ի եւ դրանով ցույց տա, որ Վճռաբեկ դատարանը ավելի կարեւոր է, դա անհեթեթություն է, քանի որ գտնում եմ, որ դատարանների նախագահները այն մարդիկ են, որ տեղյակ են իրենցկողմից ղեկավարվող դատարաններում խնդիրների մասին:

Այսինքն` մեկ դատարանի նախագահ էլ ես եմ, այդտեղ դատարանի նախագահի կարգավիճակով եմ մասնակցել եւ ինքս եմ հորդորել, որ այն հարցերը,որ հուզում են դատարանների նախագահներին, դրանք ընդհանրացնեն, որպեսզի միասնական կարծիք ձեւավորվի, որը ավելի հնչեղ կլինի, ավելի զորեղ կլինի: Երբ ԲԴԽ -ն հարց քննարկելիս լինի, դա չլինի մեկ-երկու դատավորի կարծիք, այլ լինի Հայաստանի բոլոր դատավորների նախագահների միասնական կարծիք, այդ դեպքում ԲԴԽ-ն հաշվի կառնի, որ սա ձեւավորված, քննարկված կարծիք է, այլ ոչ թե մեկ դատավորի կարծիք:Այդ ֆորմատի հանդիպումները ոչ թե վնաս են ԲԴԽ-ի համար եւ նրա լիազորություներն են փորձում նսեմացնել կամ նվազեցնել, այլ, հակառակը, ավելի օգնելու են ԲԴԽ-ին ավելի օպերատիվ լինել, ավելի աչալուրջ լինել, եւ դատավորների նախագահների ձայնը ավելի հասու կլինի ԲԴԽ-ին:

Ավելին հայտնեմ, որ ե՛ւ ԲԴԽ-ում, ե՛ւ դատական համակարգում առողջ, կառուցողական մթնոլորտ է, ես այդպես եմ գնահատում: Իհարկե դժգոհություններ կան, իհարկե կան խնդիրներ, որոնք լուծվող չեն այս պահին, քանի որ կապված են օրենսդրական փոփոխությունների հետ եւ ֆինանսների հետ, բայց մարդիկ հավատում են, որ մեկ ընդհանուր գործ ենք անում, եւ պետք է պայքարեն, որ այդ գործը որակյալ ստացվի, եւ հանրային վստահությունը փորձենք արագ վերականգնել. ես դրան հավատում եմ:

Քնար Մանուկյան




Լրահոս