Ուշագրավ զարգացումներ Գագիկ Ջհանգիրյանի շուրջ. ինչո՞ւ է վերջին պահին փոշմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ զարգացումներ` ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան, որպեսզի վերականգնի իր կոչումներն ու պաշտոնը, սակայն ավելի ուշ դիմումը հետ է վերցրել:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի բողոքը, որով նա պահանջել էր բեկանել տարիներ առաջ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը եւ արդարացնել իրեն:

Սեպտեմբերի 24-ին գրել էինք, որ այսորոշումիցհետո ՀՀ գլխավոր դատախազությունում իրավիճակ է փոխվել, քանի որ,ըստ համակարգում տարածված լուրերի, Գագիկ Ջհանգիրյանը վերականգնվելու է նախկին աշխատանքում` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում:
Ավելին, ՀՀ գլխավոր դատախազությունում ակտիվ քննարկումների նոր փուլ էր սկսվել: Այստեղ տարածված լուրերի համաձայն` Գագիկ Ջհանգիրյանը կարող է վերականգնվել իր նախկին` դատախազի տեղակալի պաշտոնում:

Ավելին, դատախազությունում ասում են, որ Գագիկ Ջհանգիրյանը մեկ տարի անց անցնելու է թոշակի,համակարգում չեն բացառում, որ նա կվերականգնվի իր նախկին աշխատանքում, որիցհետո էլ, հաշվի առնելով ներկայիս իշխանությունների հետիր կապը, կնշանակվի ՀՀ գլխավոր դատախազ:

Դեռեւս 1 ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունում տարածված տեղեկությունները փորձեց պարզել հենց Գագիկ Ջհանգիրյանից` արդյոք ճիշտ են լուրերը, որ նա վերականգնվելու է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում: Ջհանգիրյանն ասաց, թե որեւէ տեղեկություն չունի: Հետաքրքրվեցինք` իսկ ցանկություն էլ չունի, Գագիկ Ջհանգիրյանը չպատասխանեց` կրկնելով` որեւէ տեղեկությունչունի:

Եվ, ահա, մեկ ամիս անց իրավիճակ է փոխվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան, որպեսզի իր մասով կայացրած որոշումները, այն է` պաշտոնից ազատելու որոշումը չեղյալ հայտարարեն,կոչումից զրկելու որոշումը եւս անվավեր ճանաչեն եւ իրեն նախկին պաշտոնում վերականգեն: Սակայն անսպասելի կերպով ՀՀ վարչական դատարան ներկայացված որոշումը Գագիկ Ջհանգիրյանը կրկինհետ է վերցրել: Իսկ ինչո՞ւ:

Իրավաբանների շրջանում տարածված խոսակցություններ կան, թե գուցե հայցադիմումի հետվերցնելը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ՀՀ վարչական դատարանը օրենքովչէր կարող նրան նախկին պաշտոնում վերականգնել: Ուստիչի բացառվում, որ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնի վերականգման հարցը լուծվի այլ ճանապարհով, մասնավորապես` ՀՀ վարչապետի կամ ՀՀ նախագահի կողմից համապատասխան որոշումով:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը անձամբ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանից փորձեց պարզել, թե արդյոք նա դիմելէ ՀՀ վարչական դատարան իր պաշտոնի վերականգնման հարցով, եւ, առհասարակ, ինչու է դիմումը հետ վերցրել:

-Պարո՛ն Ջհանգիրյան, մի իրավիճակի մասով խնդրում ենք Ձեր մեկնաբանությունը:

– Ես որեւէ հարցի չեմ պատասխանելու, որեւէ բան չեմխոսելու:

– Բայց, գիտեք, խնդիրը ինչ է…

-Խնդիրը, շատ բաներ գիտեմ, բայց եթե Դուք ցանկանում եք` որեւէ հարցի պատասխանեմ, չեմ պատասխանելու:

-Ընդամենը մեկ հարց` Դուք դիմել եք ՀՀ վարչական դատարան Ձեր պաշտոնը վերականգնելու հարցով եւ դիմումը կրկինհետ եք վերցրել, ինչո՞ւ:

-Նորն եմ պատրաստում, չեմ դիմել, բողոք էի բերել, հիմա նոր բողոք եմ պատրաստում:

-Բողոքի հիմքը Ձեր նախկին պաշտոնում վերականգման հարցն է:

-Այդպիս ձեւակերում չկա, կա Ռոբերտ Քոչարյանի երկու ապօրինի հրամանագրերը անվավեր ճանաչելու մասին բողոք: Վերջ:

-Որոշ իրավաբաններ Ձեր դիմում հետ վերցնելը պատճառաբանել են մեկ վարկածով, որմիգուցե ՀՀ վարչական դատարանը չկարողանա օրենքով լուծել Ձեր պաշտոնի վերականգման հարցը, եւ Դուք էլ դիմում եք ներկայացրել ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, որ համապատասխան որոշում կայացնեն եւ Ձեզ վերականգնեն նախկին պաշտոնում:

-Չէ, դատարանն իրավունք ունի, ուղղակի ես հիմա երկրորդ բողոքը տանում եմ Քրեական պալատի որոշման հիման վրա, այդ դրա համար եմ հետվերցրել, որ այդ որոշման հիման վրա տանեմ:

Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր էր ստորագրել` Գագիկ Ջհանգիրյանին Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ռոբերտ Քոչարյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Գագիկ Ջհանգիրյանը զրկվել է արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից:

Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ դատախազության համակարգից հեռացնելու միջնորդությամբ Ռոբերտ Քոչարյանին դիմել էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Որպեսիր միջնորդության հիմնավորում` գլխավոր դատախազը մատնանշել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը կոպտորեն խախտել է«Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ:

Նույն օրը` ավելի վաղ, Ջհանգիրյանը հայտարարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին եւ ելույթ ունեցել առաջին նախագահի հանրահավաքում:

Քնար Մանուկյան




Լրահոս