Արսեն Բաբայանի գործով նշանակվել են փորձաքնություններ. ինչ են փորձում գտնել համակարգչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով նշանակվել են փորձաքնություններ: Հիշեցնենք, որ Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Ըստ ՀՔԾ-Ի` ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, որը թվագրվել է 2018 թվականի մարտի 1-ով:

Այդ դիմումը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել եւ աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018 թվականի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գ. Հարությունյանի դիմումը, 2018 թվականի մարտի 2-ին ապօրինի ստորագրել է եւհանդես եկել ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ:

Եվ, ահա, փորձաքննության են տարել այն համակարգիչը, որով դիմումը «Մալբերի» էլեկտրոնային պաշտոնական համակարգ է մուտքագրվել:




Լրահոս