Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը պետք է կազմված լինի 10 անդամից` 5-ը` դատավոր, իսկ մյուս 5-ը՝ գիտնական, սակայն ինչպես դատական համակարգը, այնպես էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը թեկնածուի հարցում կանգնել են լուրջ խնդրի առաջ:«Իմ քայլը» խմբակցությունը դիմել է իրավապահ մարմիններին, մասնավորապես` Հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ քննչական կոմիտեին եւ ՀՀ գլխավոր դատախազությանը:
Հիշեցնենք, որ Բարձրագուն դատական խորհրդի 2 անդամի տեղը դեռեւս շարունակում է թափուր մնալ: Ե՛ւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, ե՛ւ դատական համակարգը հայտնվել են դժվար կացության առաջ. թեկնածուներ չունեն: Բանն այն է, որ 2018թ. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանը դարձավ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ` հրաժարվելով ԲԴԽ անդամ լինելուց:
2018 թվականի նոյեմբերի 8-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի նիստ, որտեղ ԲԴԽ անդամ դառնալու համար պայքարում էին երեք դատավոր` Նախշուն Տավարացյանը, Ստեփան Միքայելյանը եւ Սուրեն Անտոնյանը: ԲԴԽ անդամ ընտրվեց Նախշուն Տավարացյանը, սակայն դատավորները չհաշտվեցին այդ հանգամանքի հետ, մեծ աղմուկ բարձրացրին, ու Տավարացյանը հրաժարական տվեց:
9 ամիս անց ԲԴԽ անդամների շուրջնորկրքեր հասունացան: Մայիսի 20-ին` ՀՀ վարչապետի կողմից դատական համակարգում ստեղծված իրավիճակի մասով հայտարարությունից հետո, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, եւ նրա հետեւից ԲԴԽ որոշ անդամներ եւս հեռացան:
Սկսվեց հերթական անգամ ԲԴԽ անդամ ընտրելու գործընթացը, եւ իրավիճակի փոփոխությունների արդյունքում Նախշուն Տավարացյանը որոշեց երդվել ու դառնալ ԲԴԽ անդամ, բայց այստեղ էլ թացը խառնվեց չորիհետ, ուսկսվեց Նախշուն Տավարացյանին քարկոծելու գործընթացը: ԲԴԽ գիտնական 3 անդամներ բարձրացրին նրա հրաժարականի հարցը, որըմերժվեց: Սակայն Նախշուն Տավարացյանը կուլչտվեցիր հասցեին հնչած վիրավորանքները եւ որոշեց հրաժարական տալ:
Եւ մինչ օրս ԲԴԽ դատավոր անդամի տեղը շարունակում է թափուր մնալ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը եւս ԲԴԽ անդամի փնտրտուքիմեջէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` արդեն մի քանի թեկնածուների առաջարկվել է, որոնք մերժել են: Բանն այն է, որ ԲԴԽ թեկնածու Աննա Մարգարյանի խայտառակընտրությունիցհետո շատերը, որոնց առաջարկ է արվել, չեն համաձայնում իշխանության թեկնածուն դառնալ:
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը ԲԴԽ գիտնական անդամի թափուր տեղըպետք է լրացնի ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի երրորդ կետով, ըստորի` Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ԲԴԽ անդամ կարող է ընտրել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականներից եւ այլ հեղինակավոր իրավաբաններից:
Եվ, ահա, այս չափորոշիչները աչքի առաջ ունենալով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը այս օրերին գործի է անցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից ներկայացուցիչներ են գնացել ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն եւ իրավապահ համակարգի պաշտոնատար անձանց հայտնել են, որ ԲԴԽ թեկնածուի ընտրության հարցում կանգնել են խնդրի առաջ, եւ դիմելով իրավապահներին` խնդրել են, որ համակարգից ԲԴԽ գիտնական թեկնածու առաջարկեն: Ավելին, ԱԺ ներկայացուցիչները կոնկրետ շեշտադրել են որ թեկնածուն պետք է երկար տարիների փորձ ունենա, համակարգում երկար տարիներ աշխատած լինի, ամենակարեւորը` գիտնական լինի, չլինի երիտասարդ ուոչ փորձառու:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` իրավապահները ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների առաջարկները լսել են եւ այս օրերին քննարկում են, թե ով կարող է բավարարել ԲԴԽ գիտնական անդամի չափորոշիչներին, որպեսզի նրա համաձայնության դեպքում ներկայացնեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը:
Նկատենք, որմինչ իրավապահ համակարգը փնտրումէ հնարավոր թեկնածուին, ըստ մեզ հասած լուրերի`չի բացառվում, որ Ազգային ժողովիկողմից ԲԴԽ գիտնական անդամ ընտրվի դատական դեպարտամենտից երիտասարդ եւ փորձառու մասնագետ, քանի որ այս օրերին քննարկվումէ նաեւ այդ հարցը:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ փորձեց պարզել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանից, սակայն վերջինս ասաց, որ բացարձակապես տեղյակ չէ, նման խոսակցությունների ծանոթ չէ եւ մեկնաբանել չի կարող:
Քնար Մանուկյան