Դատարանն ընդմիջեց մեդադրող դատախազին ներկայացված՝ Քոչարյանի պաշտպանների բացարկի միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ դատարանն ընդմիջեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին ներկայացված բացարկի միջնորդությունը: Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով, որ աշխատանքային ժամը լրացել է, դատարանն ընդմիջեց այսօրվա դատական նիստը։ Մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդության քննարկումը կշարունակվի հաջորդ նիստում, որը տեղի կունենա նոյեմբերի 19-ին, 13:00-ին»,- նշված է հաղորդագրությունում:




Լրահոս