Նոյեմբերի 12-ին՝ ժամը 21:33-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գարուն Ի., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին և ուղևոր՝ Դավիթ Հ.-ին (ծնված 1986 թ.) տեղի ուժերով տեղափոխել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները Դավիթ Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գարուն Ի.-ի առողջական վիճակը՝ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը: