Նոյեմբերի 20-ին, ժամը 19:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասում` «սերվիսի խաչմերուկում», այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ
մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել` ժամը 19:24-ին:
Մասամբ այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Սամվել Վ. Ծնված 1956 թ.) շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը: