Ինչպիսին կլինի Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաեւ դրանց պաշարների որոշման, ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձեւերի եւ կազմակերպման կարգը»: Հարցը կառավարության նիստում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նա իր խսքում նշեց, որ նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Սեւանա լճի՝ ռեսուրսի սահմանափակ լինելու, ազգային անվտանգության եւ ռազմավարական նշանակությամբ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ գործող իրավական ակտերը լիարժեք չեն կարգավորում Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաեւ դրանց պաշարների որոշման գործընթացները։

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն գլխավորապես Սեւանա լճի էկոհամակարգի եւ կենսապաշարի կայուն կառավարման՝ պահպանության, օգտագործման, վերականգնման եւ այլն գործընթացները։




Լրահոս