ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացվել է Շենգավիթի անձնագրային բաժանմունքի վերանորոգված շենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 22-ին հանդիսավորությամբ բացվեց ոստիկանության անձնագրային և վիազաների վարչության վերանորոգված Շենգավիթի անձնագրային բաժանմունքը։ Ներկա էին ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, Շենգավիթ վարչական շրջանի ու անձնագրային և վիազաների վարչության ղեկավարներ։

Հյուրերը շրջեցին նորաբաց բաժանմունքում, ծանոթացան քաղաքացիներին մատուցվող ծառայություններին, դրանց իրականացման ժամկետներին և այլ մանրամասների։

Բացման արարողությունից հետո անձնագրային բաժանմունքի աշխատակիցները դիմավորեցին առաջին այցելուներին, ու սկսվեց աշխատանքային օրը։

Շենգավիթի անձնագրային բաժանմունքում ստեղծված են բոլոր հարմարությունները՝ քաղաքացիներին բարձրորակ և առանց հերթերի ու հապաղումների ծառայություն մատուցելու համար։

Հիշեցնենք, որ Շենգավիթի անձնագրային բաժանմունքը տարիներ շարունակ ծառայություն է մատուցել անմխիթար պայմաններում։ Այս ամենն արդեն անցյալում է։

Հիմնանորոգված, անհրաժեշտ բոլոր պայմաններով ու տեխնիկայով հագեցած Շենգավիթի անձնագրային բաժանմունքը պատրաստ է ընդունել և պատշաճ ծառայություն մատցուցել մեր քաղաքացիներին։




Լրահոս