«Ուկրաինայի միջազգային պետական ավիաուղիների» ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Կիեւ չվերթը, կործանվել է Իրանի մայրաքաղաքի հարավում գտնվող միջազգային օդանավակայանից կատարած թռիչքից շատ չանցած։
«Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է»: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: