Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ մի քանի հարցերի, այդ թվում ատելության խոսքի տարածման, դատական բարեփոխումների մասին։ Ինչպես հայտնի է՝ մի քանի օր առաջ անհայտ մտել էր Նաիրա Զոհրաբյանի էլեկտրոնային փոստի հասցեն, փոփոխություններ արել։ Զոհրաբյանը նշեց, թե այս պահին դատախազությունը զբաղվում է հարցով։
Բացի այդ, նա անդրադարձավ նաեւ դատական բարեփոխումներին եւ նշեց, թե չպետք է դատական համակարգը դառնա որևէ իշխանության կցորդը, լինի որևէ իշխանության կրունկի տակ։
Մանրամասները՝ տեսանյութում