Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշմամբ` Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն է նշանակվել Ժորժիկ Սերոբյանը, որը նույն հիվանդանոցում աշխատում է որպես բժիշկ-վնասվածքաբան:
Հիշեցնենք, որ հիվանդանոցի տնօրենի թափուր տեղի համար պայքարում էր 2 թեկնածու, հիվանդանոցի 15 տարվա տնօրեն Աշոտ Կուրղինյանը և 14 տարվա բժիշկ-տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանը:
Մրցույթի ժշամանակ Աշոտ Կուրղինյանը ստացել էր 7 կողմ, 0 դեմ ձայներ, իսկ Ժորժիկ Սերոբյանը՝ 6 կողմ, 1 դեմ ձայներ: