2020թ.հունվարի 8-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Բերդ քաղաքի բնակիչ, 1991թ. ծնված Հայկ Գյուրջինյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ.դեկտեմբերի 23-իլույս 24-ի գիշերը Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի թիվ 13 տանը, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր ծակող գործիքով դիտավորյալ հարվածներ է հասցրել նշված հասցեի բնակիչներ Հրաչ Դարբինյանի պարանոցի եւ մարմնի տարբեր մասերին, այնուհետեւ Արուսյակ Դարբինյանի պարանոցի շրջանին, որի հետեւանքով վերջիններս տեղում մահացել են:
Հ.Գյուրջինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդմասի 1-ին կետով: Նա կալանավորված է, գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ