![](https://armlur.am/wp-content/uploads/2020/01/83052417_1275698295963259_3630393575927185408_n.jpg)
Դեռևս անցած տարվա գարնանը, երբ որոշ հրապարակումներին հաջորդեց նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաքննական ցուցմունքը, ՀՔԾ-ն պաշտոնական-նախազգուշական հայտարարություն տարածեց, թե «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է նախաքննական գաղտնիք, և պահանջեց աղբյուրի բացահայտում, ինչը, բնականաբար, օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի կողմից չարվեց, քանի որ դա դեմ է մեր սկզբունքներին:
Իրեն հարգող ոչ մի պրոֆեսիոնալ լրագրող չի կարող ինֆորմացիայի աղբյուր բացահայտել:
Երեկ դռնփակ ընթացող դատական նիստին զուգահեռ դատարանի բակում հավաքված էին ԱԺ պատգամավորներ, պաշտոնյաներ, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնց անձնապես շնորհակալենք՝ աջակցության համար: