Լիբերալների ու դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի քաղաքական խմբի ներկայացուցիչ բելգիացի սենատոր Հենդրիկ Դամսն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում:
ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ շատ պարկեշտ եւ լայնախոհ, շատ լավ քաղաքական գործիչ է, ու ըստ Մարուքյանի՝ նոր նախագահը կարող է ԵԽԽՎ-ի դերակատրումը բավականին բարձրացնել:
Մարուքյանը մեզ փոխանցեց, որ այս պահին ընթանում են հանձնաժողովների նախագահների եւ իրենց տեղակալների ընտրությունները:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուի համար է առաջադրվել. առաջիկայում արդյունքների մասին կտեղեկացնենք: