«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է ստեղծել «Հակակոռուպցիոն կոմիտե»՝ որպես կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով օժտված մասնագիտացված մարմին: Այս մարմինը կփոխարինի իրավապահ տարբեր մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող ստորաբաժանումներին:
Համապատասխան օրենքի նախագիծը արդեն շրջանառության մեջ է:
2019թ. նոյեմբերի 20-ին ստեղծվեց Հակակոռուպցիոն հանձնաժողով: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում նախատեսվում է հակակոռուպցիոն դատարանի և գլխավոր դատախազության կառուցվածքում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ստեղծում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: