Հայաստանի ազգային հավաքականի եւ գերմանական «Հոֆենհայմի» ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը ճանաչվել է իր ակումբի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Գերմանական ակումբի պաշտոնական կայքը երկրպագուների շրջանում քվեարկություն էր հայտարարել, որի արդյունքում հաղթել է Ադամյանը: Մեր հարձակվողը «Հեֆենհայմի» կազմում հունվար ամսին մասնակցել է 2 հանդիպման եւ դարձել 1 գոլի հեղինակ:
Էդմոն Մարտիրոսյան