Փետրվարի 10-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 10-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սրահում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենա «Նախադպրոցական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով ընդլայնված աշխատանքային քննարկում:

***

Փետրվարի 10-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա-Երևան-Բիշքեկ տեսակամուրջ։ Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը կխոսի միջազգային համագործակցության հիմնախնդիրների մասին։

Գիտության և կրթության բնագավառում միջազգային հարաբերությունների զարգացումը պետության կարևորագույն առաջնահերթություններից է: Ինչպե՞ս կկառուցվի գիտնականների հաղորդակցությունը միջազգային համագործակցության և անհատական ուսումնասիրությունների շրջանակներում: Ինչպե՞ս կկատարվի այս տարի օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը Ռուսաստանի բուհեր: Ի՞նչ նոր հնարավորություններ կյանքի կկոչվեն աշխարհի տարբեր երկրներում Ռուսաստանի համալսարանների մասնաճյուղերի ցանցում:

***

Փետրվարի 10-ին, ժամը 12.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ, ,,Համայն հայություն՛՛ հկ նախագահ Գուրգեն Եղիազարյանը:
Թեման՝ Հայաստանի ներքաղաքական զարգացումները Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության համապատկերում:

***

Փետրվարի 10-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Տիգրան Սարգսյանը:

Թեման՝ Գնալ, թե չգնալ սահմանադրական փոփոխությունների, որն է դրա արժեքը:

***

Փետրվարի 10-ին, ժամը՝ 13 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Կարապետ Բադալյանը:

Թեման՝ Հանրաքվեի սահմանադրականության հարցը, արդյոք խախտվում է Սահմանադրությունը:

***




Լրահոս