Wizz Air-ը չվերթեր կիրականացնի Երևան-Լառնակա -Երևան երթուղով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան- Լառնակա (Կիպրոս) -Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսի 1-ից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: Այս մասին հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից:

2020 թվականի ապրիլից ընկերությունը կմեկնարկի Երևան- Վիլնյուս-Երևան և Երևան-Վիեննա-Երևան երթուղիներով չվերթերը, որոնք ևս կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:




Լրահոս