ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նախկին իշխանության ձեռքը հո կրակը չե՞նք ընկել». Կոնդի բնակիչները կդիմեն կտրուկ քայլերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Երեւանի Լեոյի 54 հասցեի շինարարական աշխատանքներն անհանգստացնում են Կոնդի բնակիչներին:

Մասնավորապես, այդ շինաշխատանքների հետեւանքով 200 տարվա պատմություն ունեցող շենքը, որն ըստ սեփականատիրոջ՝ ընդգրկված է հուշարձանների պահպանության ցանկում, քանդվում է:

Լեոյի 54 հասցեի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել և ArmLur.am-ի հետ զրույցում պատմել, որ պահանջում են, որպեսզի պատասխանատու կառույցներն ուշադրություն դարձնեն իրենց խնդրին, հակառակ դեպքում կդիմեն կտրուկ քայլերի:

Կոնդի բնակիչներից Եվա Գևորգյանը, օրինակ, ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ տարածքում հյուրանոց կառուցում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Արման Սահակյանը:

Ըստ բնակչի հայտարարության՝ Լեոյի 54 հասցեում գտնվող «Հիդրոմետ» ծառայության նախկին շենքը վերածվելու է հյուրանոցի:

Առավել մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս