Հերթական խոշոր ավտովթարը Գեղարքունիքում ճանապարհի մերկասառույցի պատճառով. կա 8 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 57 կմ հատվածում՝ Ծակքար գյուղի վարչական տարածքում, «Գոհար» հարսանյաց սրահի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 87 OQ 008 համարանիշի և Opel Vectra մակնիշի 36 AT 621 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառներից է նաև ճանապարհի մերկասառույցը, քանի որ տեղի ճանշինականները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ճանապարհը աղ ու ավազով պատելու ուղղությամբ, ու եթե ժամանակին ճանապարհը մշակեին, ապա վթարը տեղի չէր ունենա։

Մի քանի հոգի էլ նշում էին, որ վարորդներն ու վիրավորները մեկնում էին զինվորական երդմնակալության, Opel-ի վարորդն ու ուղևորները մեկնում էին Իջևանի զորամաս, Mercedes-ինն էլ՝ Վարդենիսի։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, Մարտունու բժշկական կենտրոնից վիրավորներից 3 հոգու շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխեցին Երևան։




Լրահոս