Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ. որն է նպատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ երեկ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխատանքային խմբի նպատակն է՝ ընդերքաօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման համար համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակումը:

Աշխատանքային խումը՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին պետք է ներկայացնի ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման նպատակով համապատասխան իրավական ակտերի նախագծերի փաթեթը: Այն, ի դեպ, մինչեւ օգոստոսի 30-ը ներկայացվելու է կառավարությանը: Մեզ հայտնի դարձավ, որ աշխատանքային խումբը ղեկավարելու է տարածքային կառվարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը:




Լրահոս