ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը համացանցից

Թե ինչու է այս գրությունն ուղղված հենց կին վարորդներին, դժվար է հասկանալ։ Ամեն դեպքում, կարելի է զգուշանալ նման ուսումնական տաքսի ծառայությունից:

 

 

ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում է հաշմանդամության խումբ սահմանվում անժամկետ:

Լիլիթ Մարկոսյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մարկոսյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ հաշմանդամության խումբ սահմանվում անժամկետ՝
ա) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքերում,
բ) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,
գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում),
դ) մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում:
Հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 13.06.03 թվականի թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 31 կետ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամի վերականգնումը բժշկական, հոգեբանական, մանկավարժական, սոցիալ-տնտեսական միջոցառումների համակարգ է, որն ուղղված է, օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակման վերացմանը կամ հնարավորության սահմաններում առավել լիակատար փոխհատուցմանը: Վերականգնման նպատակը հաշմանդամի սոցիալական վիճակի վերականգնումն է, սոցիալական հարմարեցումը եւ նյութական անկախությունը:

 

 

ՀԱՐՑ. Եթե ֆիզիկական անձի իրականացրած գործարքների նկատմամբ կիրառելի է Ավելացված արժեքի հարկի շեմը, ապա ինչպե՞ս է որոշվում ԱԱՀ-ի պարտավորության մեծությունը:

Սուսաննա Մարտիրոսյան (49 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ նշված գործարքների մասով ԱԱՀ-ի պարտավորության մեծությունը որոշվում է`
ա. գույքի մատակարարման կամ ծառայության մատուցման գործարքի ընդհանուր հարկվող շրջանառությունից, եթե անձի իրականացրած ապրանքի մատակարարման եւ (կամ) ծառայությունների մատուցման գործարքների ընդհանուր շրջանառությունը նախորդ տարի գերազանցել է ԱԱՀ-ի շեմը,
բ. գույքի մատակարարման կամ ծառայության մատուցման գործարքի ընդհանուր հարկվող շրջանառության եւ ընթացիկ տարվա սկզբից իրականացրած բոլոր գործարքների ընդհանուր հարկվող շրջանառության հանրագումարի ԱԱՀ-ի շեմը գերազանցող գումարից, եթե անձի իրականացրած ապրանքի մատակարարման եւ (կամ) ծառայությունների մատուցման գործարքների ընդհանուր շրջանառությունը նախորդ տարի չի գերազանցել ԱԱՀ-ի շեմը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված, ԱԱՀ-ով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնց հաշվանցումը տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հետաձգվել է, ենթակա են հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում` առանց հաշվանցման իրավունքի առաջացման՝ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված:




Լրահոս