ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամբողջ ամառ ԼՀԿ-ի և «Լույս»-ի անդամները «քչփորում» էին աղբամաները. Գևորգ Պապոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:  Ելույթի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն  առաջարկեց դեմ քվեարկել ԼՀԿ-ի ներկայացրած  նախագծին։

«Այս օրենքը նրա մասին է, որ ամբողջ ամառ «Լուսավոր Հայաստան» և «Լույս» խմբակցությունների անդամները Երևանի աղբամանների շուրջ սելֆիներ էին անում, «քչփորում» էին Երևանի աղբամաները, հետո առաջ բերեցին «ԿամԱԶ-ների» պատմությունը, վերջնարդյունքում որևէ բան չբացահայտվեց, որևէ արտառոց բան տեղի չունեցավ, պիտի մի բան անեին, բերել են այս օրենքի նախագիծը»,- նշեց նա: պիտի մի բան անեին, բերել են այս օրենքի նախագիծը

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս