ԱՄՆ-ը Թուրքիայի ու Չինաստանի հանդեպ պատժամիջոցներ է կիրառել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգները 13 երկրի, այդ թվում Թուրքիայի, Ռուսաստանի ու Չինաստանի մի շարք քաղաքացիների ու այդ պետություններում գրանցված որոշ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել. գրում է ermenihaber-ը:

Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ նշելով, որ պատժամիջոցները սահմանվում են Իրանի հրթիռային ծրագրին աջակցություն ցուցաբերելու համար:

ԱՄՆ-ի  բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ այդ մարդիկ ու ընկերությունները, հակառակվելով Միջուկային զենքի տարածումը կանխելու պայմանագրի պահանջներին, անմիջական աջակցություն են ցուցաբերել Իրանի հրթիռային ծրագրին: Պոմպեոն նշել է, որ կարգելվի առևտուրը պատժամիջոցների տակ ընկած ընկերությունների և անհատների հետ: «Պատժվածների» համար կարգելվի նաև մուտքը ԱՄՆ:




Լրահոս