Տղերք, ես այսօր հերթական անգամ գլուխս կախ եկել եմ, որ ձեզանից ներողություն խնդրեմ․ Գևորգ Մանուկյանը՝ մարտի 1-ի զոհերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանն այսօր նույնպես անդրադարձել է մարտի 1-ի իրադարձություններին։

Հիշեցնենք, որ Գևորգ Մանուկյանը մարտի 1-ի ցույցերի ժամանակ կորցրել էր իր մեկ աչքի տեսողությունը։ Այժմ նա ապրում է Ստրասբուրգում, որտեղ քաղապաստան է ստացել։Գևորգ Մանուկյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես ասվում է․

«Տղերք, ես այսօր հերթական անգամ գլուխս կախ եկել եմ, որ ձեզանից ներողություն խնդրեմ, որ մինչև հիմա ձեզ սպանողները կալանավորված չեն,

Ես այսօր ձեզանից ներողություն եմ խնդրում նրանց փոխարեն, ովքեր ձեզ մոռացան, ովքեր ձեզ ուրացան, ովքեր ձեր անունը շահարկելով պաշտոնյաներ դարձան,
Տղերք, ես ձեզ հիշում եմ ոչ թե ամեն տարի այս օրը, այլ դուք ամեն վարկյան իմ սրտում եք, իմ հուշերում
2008 թվականի մարտի 1- ի պատասխանատուները հատ – հատ պետք է պատասխան տան, հերթական անգամ ես ձեզ խոստանում եմ։
Աստված ձեր հոգին հավերժ լուսավորի, մի օր կհանդիպենք երկնքում։
01.03.2020»։




Լրահոս