ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապօրինի որդեգրման գործով. շանտղություն, սրիկայություն. մեղադրյալի որդին՝ իրավական «բեսպրեդելի» մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականին նոյեմբերի 22-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ բացահայտվել են օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր: Ապօրինի որդեգրման գործով մեղադրանք առաջադրվեց մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին, Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին եւ Արշակ Ջերջերյանին։

Փետրվարի 28-ին մեղադրյալ Լիանա Կարապետյանը 6 միլիոն գրավի դիմաց ազատ արձակեց: «Ժողովուրդ» օրաթերթը Լիանա Կարապետյանին առաջադրված մեղադրանքի մասին զրուցեց վերջինիս որդու՝ Դավիթ Սահակյանի հետ

-Պարո՛ն Սահակյան, Ձեր մայրիկը ընդունո՞ւմ է այն մեղադրանքը, որ իրեն առաջադրվել է, եւ, առհասարակ, որպես«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ ի՞նչ կապ ունի նա ապօրինի որդեգրման դեպքի հետ:

-Որեւէ մանկատուն որեւէ դերակատարություն չունի որդեգրման մեջ: Մանկատները կոչված են իրականացնելու ծնողազուրկ երեխաների խնամքը, բուժօգնությունը, դաստիարակությունը, կրթությունը:Մորս մեղադրում են երեխային ծնողից ապօրինի բաժանելու մեջ, այնինչ երեխաները մանկատուն են գնում արդեն իսկծնողից բաժանված, երբ ծնողը կա՛մ հայտնի չէ, կա՛մ կամավոր հրաժարվել է իր երեխայից: Ընդ որում, մորս մեղադրանքը կառուցված է սուտ ցուցմունքի վրա: Կեղծ, շինծու հիմքով մեղադրանք է առաջադրվել:
Սկզբում մտածում էի, թե խնդիրը քննիչների անփորձությունն է կամ փնթիությունը, բայց հետո համոզվեցի, որ գործ ունենք քննիչների արժեհամակարգային տկարության հետ:

Ես եկել եմ այն եզրակացության, որ գործունենք զորեղ մի երեւույթի, մի կետիցղեկավարվող մեքենայի հետ, որի համեմատ՝ մեկ մարդու հնարավորությունները շատ համեստ են: Բայց դա ի զորու չիկոտրելումեր հաստատակամությունը: Մենքկռիվ ենք տալու,միչեւ արդարությունը հաղթի: Պատկերացրեք, կառավարության նիստում, չգիտես՝որ իրավունքով, քննվում է կոնկրետ քրեական գործ, էմոցիոնալ գնահատականներ են տրվում, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը սխալ տեղեկատվություն է տալիս այս շինծու գործի մասին: Սուտը կայծակնային արագությամբ տարածվում է՝ ծանր էմոցիոնալ ֆոնստեղծելով հասարակության տարբեր շերտերում:Մեր երեխաներին տարան կերան, օրգանները վաճառեցին: Մարդկանց զբաղեցնելու ի՞նչ վատ թեմա է:Սուտը, կեղծիքը, զրպարտությունը, սուտ մատնությունը կարող են հաղթել քննչականում, դատախազությունում, դատարանում, բայց չեն կարող հաղթել ժամանակին: 40 օրպետք կլինի, թե 40 շաբաթ, ճիշտը հաղթելու է:
-Քննչական կոմիտեի նախագահի ի՞նչ ստի մասին եք խոսում:

-2019 թվականի դեկտեմբերի 19-ի կառավարության նիստում Հայկ Գրիգորյանը բառացի ասաց.«Ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց տվյալ հանցանքը կատարելու մեջ»: Պա՞րզ է: ՔԿ ղեկավարը հայտարարում է, որ իրենք ունեն մերկացնող փաստեր:

Բայց երբ քննիչները Հայկ Գրիգորյանի ասած մերկացնող փաստերով մտան դատարան, 4 տարբեր դատավորի մոտնույնիսկ կասկած չառաջացրեցին, նույնիսկ կասկած: Քննիչների կողմից մեղադրյալ հռչակված 3 անձանց նկատմամբ դատարանները չեն կիրառել խափանման միջոց, քանի որ չի եղել հիմնավոր կասկած:

Կարճ ասած՝ 4 տարբեր դատավոր վճիռ է կայացրել, որ Հայկ Գրիգորյանի ասած «մերկացնող փաստերում»նույնիսկ հանցագործության կատարման կասկած չկա:

Պատկերացրեք՝ նույնիսկ կասկած չեն տեսել: Ընդ որում, մեղադրյալներից մեկի մասով, ումից կարծես հասարակության որոշ խմբեր ունեն կոնկրետ դժգոհություններ, ուրեմն նրա մասով ե՛ւԱռաջին ատյանի, ե՛ւ Վերաքննիչ դատարանները չեն արձանագրել հիմնավոր կասկած: Այսինքն՝ խափանման միջոցչենընտրել հիմնավոր կասկածի բացակայության պատճառով:
Իսկ, ահա,Վերաքննիչ դատարանի տխրահռչակ դատավոր Արմեն Դանիելյանը, ակնհայտորեն անցնելով իր լիազորությունների սահմանը, ապօրինի որոշմամբ մորս կալանավորեց:
Արդյունքում նույն գործով, նույն հոդվածով, նույն խմբի կազմում կատարած ենթադրյալ արարքի համար մայրս կալանավորվեց, իսկ մնացած բոլորը մնացին ազատության մեջ հիմնավոր կասկածի բացակայության պատճառով:

-Ինչու՞ եք Արմեն Դանիելյանի որոշումը համարում ապօրինի:

-Քանի որ դատարանը պարտավոր է գործըքննել դատախազության եւ քննչականի ներկայացրած նյութերի շրջանակներում, դատարանը պետք է ուսումնասիրի միայն միջնորդության մեջ ներկայացված հիմքերը: Արմեն Դանիելյանը պետք է որոշեր` հանդիսանալով մանկատան տնօրեն, կարող է Լիանա Կարապետյանը խոչընդոտել նախաքննության բնականոն ընթացքին: Սակայն այդ տխրահռչակ դատավորը անցավ իր լիազորությունների շեմը, անտեսեց, որ մայրս,իր դիմումի համաձայն, արդեն ազատվել է մանկատան տնօրենի պաշտոնից: Ուրեմն անտեսելով այդ հանգամանքը՝ որոշեց` ճիշտ է, այլեւս տնօրեն չէ, բայց կարող է խոչընդոտել նախաքննությանը: Այսինքն` Արմեն Դանիելյանը մորս գոյություննիսկ համարեց սպառնալիք նախաքննությանը:

Մարդկանց այսպիսի քայլերը հայերն անվանում են շանտղություն, սրիկայություն:

Արմեն Դանիելյանին խորհուրդ կտայի հրաժարվել դատավորի բարձր կոչումից, գործի ընդունվել քննչականում: Ապացույցներ կեղծելն այնտեղ շատ ավելի հեշտ է, համ էլ աչքից հեռու է:

Փորձում եմ հասկանալ այս գործը քննողների արարքների, շարժառիթների պատճառները: Խելոք մարդիկ դա բացատրում են այսպես: Մեր քննիչները, դատախազությունը արդեն 100 տարի՝ Նիկոլի թվից,նույն բանն են անում՝ ցուցմունք կորզելու համար ճնշել, կտտանքների ենթարկել, ազատազրկել մարդուն: Փորձըցույց է տալիս` քչերն են դիմանում, կոտրվում են, իրենք իրենց դեմ ցուցմունքներ են տալիս: Ու գործը պատրաստ է: Դա են նրանք սովորել սերնդեսերունդ, այլ կերպ նրանք ունակ չեն գործեր բացահայտել:

Սա՝ քննիչների պահով: Բնականաբար, քննիչները գրեթե բոլորիմեջ հանցագործ են տեսնում, դա իրենց փեշակն է: Բայց երբ դատավորն է նման կերպ վարվում եւ վերածվում, թեւավոր ասած, քննիչից ավելի հավատավոր քննիչի, դա համակարգային աղետի կբերի: Կորոնավիրուսը թեթեւ հարբուխ է՝ նման դատավորների համեմատ: Չեմ հավատում, որ կա երկրորդ Արմեն Դանիելյան: Հայ հասարակության մեջ չկա երկրորդ Արմեն Դանիելյան: Նա արհամարհեց այն հանգամանքը, որ 1-ին ատյանի դատարանն արդեն իսկ ապօրինի եւոչ օրինաչափ էր ճանաչել քննիչների գործողությունները՝ մորս ձերբակալումը: Նա զնդան նետեց 63-ամյա կնոջը, վաստակաշատ մանկաբույժին, ով 4Օ տարի անբասիր կատարել է իր պարտքը:

-Իսկ քննիչների ի՞նչ արժեհամակարգային տկարության մասին էիք խոսում:

-Ես խոսում էի քննիչների արժեհամակարգային տկարության մասին: Առկա է արժեքային տարբեր, հակադիր համակարգերի բախում: Մեկ ամիս առաջ մորս կալանավորման որոշումը ստանալուց հետո էլ քննիչները շարունակում էին հորդորել իրեն` պատմեք գործի համար կարեւոր մի բան, դրա դիմաց խոստանում ենք Ձեզ ազատ արձակել: Մեղադրանքը հաստատող ապացույցներ ունեցող քննիչը մեղադրյալից ինքնախոստովանություն կմուրա՞ր:

Հարցաքննության ժամանակ քննիչներից մեկը մորս ասել է. «Տիկի՛ն Կարապետյան, մենք հեռախոսային ձայնագրություններ ունենք, որտեղ Դուք ուրախանում եք երեխայի որդեգրման որոշման լուրն առնելիս»: Պատկերացնու՞մ եք, այս մարդիկ նույնիսկ չգիտեն, որ երեխայի որդեգրումը բխում է երեխայի լավագույն շահից: Սա նկատի ունեի՝ արժեհամակարգային տկարություն ասելով: Մայրս զարմացած ասել է.«Այո, իհարկե ուրախանում եմ»: 4Օ տարի միշտ ուրախացել եմ յուրաքանչյուր երեխայի որդեգրման լուրը ստանալիս, քանի որ երեխաները գնում են օջախ, որտեղ կա ընտանեկան սեր, ջերմություն, լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն:

Այս մարդիկ չեն հասկանում եւ չեն ընդունում բարոյականության, բարեվարքության տարրական նորմերը: Երբ առաջին անգամ մորս հարցաքննության էին տանում, քննիչին ասացի` մեկ ամսից մայրս պետք է գնա արտասահման, որեւէ սահմանափակում կա, քննիչն ասաց` նա գործով հանդիսանում է վկա, հետեւաբար չկա որեւէ սահմանափակում: Մայրս էլ իրհերթին է մի քանի անգամ ասել, որ արդեն 7 տարի՝ դեկտեմբերի վերջին, մեկնում է ԱՄՆ Սուրբ ծնունդն իր թոռնիկների հետ անցկացնելու նպատակով: Եթե հնարավոր եք համարում այլ զարգացումներ, որի դեպքում կարիք կլինի մնալ Հայաստանում, ասեք` տոմսը անտեղի չկորի:

Պարզ է, չէ՞: Եվ քննիչները այսքանից հետո ձերբակալում են մորս, մեղադրանք առաջադրում, կալանավորման միջնորդությամբ մտնում դատարանում եւ այնտեղ անամոթաբար հայտարարում, թե օպերատիվ տվյալներ ունեն, որ Լիանա Կարապետյանը պատրաստվում է փախուստի դիմել, թաքնվել նախաքննությունից: Պատկերացնու՞մ եք՝ մարդ ինչքան անուղեղ, կեղծ եւ չար պետք է լինի:

-Դատելով Ձեր պատասխանից՝Ձեր մայրը այս քրեական գործիհետ կապ չունի: Ի՞նչ եք համարում սա, քաղաքական հետապնդո՞ւմ կամ ինչ-որ մեկի կողմից Ձեր դեմ վրեժխնդրությո՞ւն:

-Ոչ, բայց ինչ-որ մի առեղծված կա այս ամենում: Տեսեք, թե ինչ է կատարվում: Կաշառք տալու պահին Երեւանի կենտրոնում ձերբակալվում է մի քաղաքացի, հետո զինկոմիսարիատի աշխատող է ձերբակալվում կաշառք ստանալու պահին: Բազմաթիվ աղմկահարույց դեպքեր ենք իմանում` հարսը մուրճով սպանել է սկեսուրին, հովիվը հրազենով սպանել է իր սիրուհի կթվորուհուն եւ այլն: Ուինչպիսի գորովանքով, ինչպիսի նրբանկատությամբ են այս լուրերը հրապարակվում` Ա.-ն սպանել է Բ.-ին, Գ.-ն բռնաբարել է Դ.-ին, նույնիսկ ավարտված դատարանի վճռով պատիժը կրող դատապարտյալների մասին են պահպանում անձի գաղտնիությունը, հոգ տանում, որ նրա հարազատները, բարեկամները կոմֆորտիմեջ ապրեն: Հեռուստատեսությունը մարդկանց երեսները փակ է ցույց տալիս, չի հայտնում նրանց ով լինելը, անուն-ազգանունը, իսկմորս դեպքում այս փուչ, շինծու գործով Հայնրային հեռաստատեսությունից սկսած ումյուս հեռուստաալիքները կրկնությամբ մորս անուն-ազգանունը, աշխատանքի վայրը, լուսանկարը տիրաժավորում են ծննդատան գլխավոր բժիշկ Ռազմիկ Աբրահամյանի կողքին,եւ դա այն դեպքում, երբ մայրս երբեւէ գեթ մեկ հանդիպում չիունեցել նրա հետ:

Ինչու՞ է մայրս քրեական հետապնդման ենթարկվում:

Ի՞նչ նպատակով են նրա անունը կապում ծննդատներում երեխաների մահացության դեպքերի հետ:

Ինչու՞ է որդեգրումը մարդկանց, այդ թվում՝քննիչների, որոշ պաշտոնյաների ուղեղներում ընկալվում որպես քրեական արարք: Ինչու՞ են մարզպետարանների, քաղաքապետարանի, նախարարությունների կողմից նախապատրաստված, կառավարության որոշումներովու դատարանների վճիռներով հաստատված որդեգրումները կասկածի տակ դրվում,եւ մեղադրյալ է նշանակվում Հայաստանի բազմաթիվ մանկատներից մեկի տնօրենը, որը որդեգրման գործումորեւէ լիազորություն չունի: Այս հարցերի պատասխանները կարող են օգնել՝ հասկանալու, թե ում քաղաքական շահերին է սա ձեռնտու: Բայց որ այս գործը արդեն դարձել է քաղաքական քարոզչության մաս, կասկածից վեր է: Վստահ եմ՝ նաեւ ձեր՝ լրագրողներիդ օգնությամբ, մարդիկ մի օր կիմանան, թե ում է ձեռնտու մորս ներքաշել այս ցածր, էժանագին կրկեսի մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս