«Ալաշկերտ» ՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի շարքերն է համալրել Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Հայկ Գալստյանը:
Կարիերան Երևանի «Միկայում» սկսած 21-ամյա ֆուտբոլիստը նախորդ 5 տարիների ընթացքում հանդես էր գալիս Գերմանիայում` «Հոֆենհայմի» Մ-17 ու Մ-19 թիմերում, «Բոխումի» Մ-19 թիմում, «Շտուտգարտի» երկրորդ թիմում:
Գալստյանը 10 հանդիպում է անցկացրել Հայաստանի Մ-17 հավաքականի, 16 խաղ (3 գոլ)` Մ-19 հավաքականի եւ 6 հանդիպում` երիտասարդական հավաքականի կազմում:
Երիտասարդ ֆուտբոլիստը մասնակցել է «Ալաշկերտի» բելեկյան հավաքին:
Ֆուտբոլիստի հետ կքնվել է 2 տարվա պայմանագիր:
Էդմոն Մարտիրոսյան