ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեր արձակուրդի ժամանակը Դուք ավելի լավ կիմանաք. Հայկ Ալումյանը՝ Աննա Դանիբեկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշեց մարտի 3-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փաստաբանների միջնորդությունների լուծումը հետաձգել, մինչև դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը, գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը:

Ռոբերտ Քոչարյանի և սույն քրեական գործով անցնող նախկին պաշտոնյաներ Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի փաստաբանները միջնորդել են դադարեցնել իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել քրեական գործի վարույթը:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս