Հարց քաղաքացիներից՝ ծննդյան գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ծննդյան գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել:

Գայանե Կիրակոսյան (38 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ.Հայտնում ենք, որ երեխայի ծննդի գրանցման համար ներկայացվում է.

1. գրավոր հայտարարություն,
2. ծնողների /ծնողներից մեկի/ եւ դիմողի անձը հաստատող փաստաթուղթ,
3. երեխայի ծննդի ակտի գրառման մեջհոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր (օրինակ՝ ամուսնության վկայական, ամուսնալուծության վկայական, հոր մահվան վկայական),
4. երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ՝
4.1 ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղտեղի է ունեցել ծնունդը,
4.2 ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որը ցուցաբերել է բժշկական օգնություն ծննդի ժամանակ,
4.3 ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ` տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեությամբ զբաղվող անձի կողմիցբժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում,
4.4 բժշկական կազմակերպությունից դուրս եւ առանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծննդի դեպքում՝ ծննդյան մասին սահմանված ձեւի գրավոր հայտարարություն` տրված ծննդի ժամանակ ներկա գտնված անձի կողմից, եւ երեխայի առողջության մասին բժշկական կազմակերպության տված տեղեկանքը:
5. Վերը նշված փաստաթղթերից բացի նաեւ փոխնակ մորհետօրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի մեկ օրինակը, եթե երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է ամուսնության մեջ գտնվող անձանց, ամուսնության մեջչգտնվող տղամարդու կամ կնոջ հայտարարությամբ, որոնքօգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈւՐԴ».Վերը նշված փաստաթղթերի բացակայության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է երեխայի ծննդաբերության փաստը հաստատող, դատարանի՝ օրինական ուժիմեջ մտած վճռի հիման վրա:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս