ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննիչ հանձնաժողովի «թեման» փակել են, Մարությանի «գործերը» չեն քննի ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս անցած տարի՝ դեկտեմբերի 5-ին, խորհրդարանական իշխող խմբակցությունը պատրաստակամություն հայտնեց ստեղծել մի քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի 2018 թվականի Երեւանի քաղաքապետարանի կատարած աշխատանքների համապատասխանությունը:

Ստեղծվեց ԱԺ՝ 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտներիկողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, բայց հանձնաժողովը միայն նախագահ ունի:

Մինչեւ այսօր հանձնաժողովի նախագահը պաշտոնապես ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն է, իսկ անդամները չկան, որպեսզի այն սկսիիր աշխատանքները: Բանն այն է, որ իմքայլական պատգամավորները, երբ որ պետք է անդամների քվեարկություն իրականացնեին, որոշեցին, որ քննիչ հանձնաժողովը ստեղծելու նպատակահարմարություն չեն տեսնում:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ իմքայլականները թեման վերջնական փակել են իրենց համար, քանի որիրենց «սրտի քաղաքապետ» Հայկ Մարությանի գործերն անքննելի են, ու որեւէ հանձնաժողով այդպես էլ չի ստեղծվելու:

ԼՀԿ-ական պատագամավոր Անի Սամսոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը չի ստեղծվելու, իրենք այս ընթացքում Երեւանի նվիրատվությունների հետ կապված փաստեր են հավաքում, որոնք առաջիկայում կհրապարակեն:

Սոնա Գրիգորյան




Լրահոս