Կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի «Գանձասար – Կապան» – «Ալաշկերտ» հանդիպումը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի 2:2 հաշվով: Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց «Ալաշկերտի» հարձակվող Գուստավո Մարմենտինին (10‘): Ընդամենը 3 րոպե անց Վասպուրակ Մինասյանը հավասարեցրեց հաշիվը: 37-րդ րոպեին «Ալաշկերտը» կրկին կարողացավ առաջ անցբել հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Դավիդ Գատիկոեւը: Հանդիպման վերջնական հաշիվը ձեւակերպվեց 73-րդ րոպեին: Արմեն Ադամյանի թիմից ինքնագոլի հեղինակ դարձավ Արտակ Գրիգորյանը:
Այս ոչ-ոքիից հետո «Գանձասարը» վաստակեց 18 միավոր եւ մնաց 9-րդ տեղում: «Ալաշկերտը» 31 միավորով դարձավ միանձնյա առաջատար:
Էդմոն Մարտիրոսյան