Կարո Փայլանը Էրդողանի համար ամոթալի է որակել Պուտինի հետ հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեկնաբանել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի՝ ավելի քան 5 ժամ տևած բանակցությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փայլանը իր ֆեյսբուքի էջում գրել է, որ այդ հանդիպմանը Թուրքիայի առաջնորդը մեծ կորուստ ունեցավ և հրապարակել է հանդիպումից լուսանկարները, որտեղ երևում է Եկատերինա Երկրորդ թագուհու բրոնզե արձանը, ով ռուս-թուրքական պատերազմում (1768֊-774թթ.) ջախջախել էր Օսմանյան կայսրությանը, իսկ Էրդողանի և Պուտինի միջև գտնվում էր «Բալկանները անցնելով» “Переход через Балканы” (1877-1878թթ.) բրոնզե քանդակը։

«Էրդողանը մեծ կորուստ ունեցավ Ռուսաստանում: Պուտինը ստացավ այն ամենը, ինչ ուզում էր: Դա բավարար չհամարելով, նա Էրդողանի թիմին նստացրել էր Եկատերինա Երկրորդ թագուհու արձանի տակ, ով բազմիցս հաղթել է Օսմանյան Թուրքիայի հետ պատերազմում: Էրդողանի անմիջապես ետնամասում տեղադրված արձանը նկարագրում է Ռուսաստանի հաղթանակը Օսմանյան կայսրությանը: Մեծ ամոթ»,- գրել է պատգամավորը:




Լրահոս