Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Կարո Փայլանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հոկտեմբերի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է պոլսահայ քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանին:

Զրույցը հիմնականում վերաբերել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: Այդ նպատակներին հասնելու համար, որպես առաջնահերթ քայլ, երկուստեք կարևորվել է Հայաստանի ներքաղաքական լարվածության հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:




Լրահոս