Վրաստանում երկրորդ փոխնախարարն է ինքնամեկուսացվել կորոնավիրուսի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեն ինքնամեկուսացման մեջ Է գտնվում կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին հատուկ ճեպազրույցում հայտնել Է հիշյալ նախարարության ղեկավար Լեւան Դավիթաշվիլին:

Դավիթաշվիլիի խոսքով՝ կորոնավիրուս Է հաստատվել Նոզաձեի ընտանիքի անդամի մոտ, փոխնախարարի մոտ վիրուսի առկայությունը չի հաստատվել, բայց այդուամենայնիվ նա իրեն ինքնամեկուսացրել Է:

«Պարոն Յուրին ձեռնպահ Է մնացել հրապարակային հանդիպումներից, խորհրդակցություններից եւ ճեպազրույցից: Նա գտնվում Է ինքնամեկուսացման մեջ, ինչը հավաստում Է նրա բարձր քաղաքացիական պատասխանատվությունը»,- հայտարարել Է Դավիթաշվիլին:

Ավելի վաղ ինքնամեկուսացման մասին հայտարարել են Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն եւ խորհրդարանի ագրարային հարցերի կոմիտեի նախագահ Օթար Դանելիան: Մարտի 10-ի դությամբ Վրաստանում կորոնավիրուս Է հայտնաբերվել 15 մարդու մոտ: Բայց Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն չի բացառում, որ երկրում նոր կորոնավիրուսով ախտահարվածների քանակը կաճի, հաղորդել Է Sputnik-ը:




Լրահոս