45 հայ ձեռներեցներ կայցելեն Սիլիկոնյան հովիտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Հայկական Վիրտուալ Կամուրջ» ծրագիրը, որի արդյունքում 2020թ. 45 հայ ձեռներեցները հնարավորություն են ստանում հատուկ մասնագիտական ծրագրերով այցելել «գիտության և նորարարությունների» կենտրոն՝ Սիլիկոնյան հովիտ, ստանալու ձեռնարկատիրական և բիզնես գիտելիքներ, արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություններ, հանդիպել ներդրողների և վենչուրային կապիտալիստների: Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 12-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, ծրագրի միջոցով Հայաստանը հնարավորություն է ստանում կապվելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով Սփյուռքի ներուժը, որն էլ իր հերթին ստեղծում է նոր կապեր հայ ձեռներեցների համար ընդլայնելու համաշխարհային տեխնոհսկաների հետ գործակցության աշխարհագրությունը ու հնարավորությունները:




Լրահոս