Հարյուրի Է հասել այն իսրայելացիների թիվը, որոնց մոտ կորոնավիրուս Է ախտորոշված: Այդ մասին հայտնել Է Իսրայելի առողջապահության նախարարությունը: Մարտի 11-ին ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել Է, որ աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումը համավարակի բնույթ Է ստացել:
Նախարարության տվյալներով` Իսրայելում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է հարյուրի, այդ թվում՝ 91 մարդ գտնվում Է հիվանդանոցում, եւս մեկը հիվանդանոց ուղարկվելու գործընթացում Է, երեք մարդ հիվանդանոցից դուրս Է գրվել լիովին ապաքինվելուց հետո: Իսրայական ԶԼՄ-ների տվյալներով՝ եւս հինգ մարդ տնային կարանտինում Է: Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել Է, որ երկշաբաթյա կարանտին Է սահմանվում արտասահմանից բոլոր ժամանողների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: